211652_close_icon
views-count29681 դիտում article-date 18:11 23-11-2017

Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցը մասնակցեց «Բարին Արա» 10-րդ համաքաղաքային բարեգործական ակցիային, որի ողջ հասույթը ուղղվեց անապահով ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Վանաձորի Ղ. Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցը` տնօրեն Գ. Քարհանյանի նախաձեռնությամբ, հերթական անգամ մեծ ոգևորությամբ մասնակցեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ի կողմից կազմակերպված «Բարին Արա» 10-րդ համաքաղաքային բարեգործական ակցիային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեգործական ակցիան անցկացվեց մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Սյուզաննա Մալումյանի նախաձեռնությամբ և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հայարփի Սարգսյանի, ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանի, սոցմանկավարժ Սոնա Հովասափյանի, հոգեբան Ռուզաննա Սուքիասյանի և ծնողխորհրդի անդամ Արմինե Դանիելյանի օգնությամբ, որին մասնակցեց դպրոցի ողջ անձնակազմը, ծնողները և աշակերտները: Ծրագրի շրջանակներում դպրոցը միասնականություն և համախմբվածություն ցուցաբերեց: Հանգանակվեց նաև գումար, որը տրամադրվեց սոցիալապես անապահով ընտանիքներին: Հագուստ և նվերներ տրամադրվեց Ուսանողական փողոցի 14 հասցեում գտնվող հանրակացարանի թվով 21 անապահով ընտանիքներին, իսկ նրանց երեխաների համար կազմակերպվեց ուրախ ժամանց «Սալյուտ» մանկական սրճարանում: Ծաղրածուի ուրախ խաղերը, դպրոցի կողմից պատրաստված գրենական պիտույքները, ուրախ երգն ու պարը փոքրիկներին կտրեցին իրենց առօրյայից: Դպրոցը կարողացավ իրականացնել այդ մանուկների նվիրական երազանքը: Վերջում «Բարին Արա» ծրագրի նախաձեռնողները ծրագրի անվանումը կրող փոքրիկ նմուշներ հանձնեցին երեխաներին: «Բարին Արա» ծրագիրը այս առումով հաջողվեց N 27 դպրոցում, երբ բարության շրջանակներում համախմբվեցին տնօրենն ու ողջ անձնակազմը, ծնողներն ու աշակերտները: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր