211652_close_icon
views-count4806 դիտում article-date 18:07 23-11-2017

Մեկնարկում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի մրցաշարը

Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կընթանա «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կանցկացվի A և B խմբերով (շվեյցարական մրցակարգ, ինը տուր): A խմբում հանդես կգա 69 շախմատիստ, B-ում՝ 86: Մրցաշարին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում 23 միջազգային գրոսմայստեր և նույնքան միջազգային վարպետ: Նոյեմբերի 22-ին կայացած բացման արարողության օրն անցկացվեց կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարում հանդես եկավ 14 երկրի 200 շախմատիստ: Հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նույնքան միավոր ունեցան ևս երեք շախմատիստներ, նրանց թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երրորդ տեղը: Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (7 միավոր, 33-րդ տեղ): Այսօր կկայանան առաջին տուրի պարտիաները:

Նմանատիպ նյութեր