211652_close_icon
views-count2354 դիտում article-date 20:19 23-11-2017

Դեսպան Ղազարյանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում

Նոյեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում: Դասախոսության ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը և այլն: Դեսպան Ղազարյան խոսեց նաև Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ այս համատեքստում ընդգծելով նաև Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և դրա կարևորությունը: Առանձին անդրադարձ կատարվեց նաև հայ-լեհական փոխհարաբերություններին, Հայաստանի և Լեհաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը` նշելով, որ տարեցտարի Լեհաստանում մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և բազմաթիվ լեհ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան մեր երկրի պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով: Այնուհետև դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր