211652_close_icon
views-count6766 դիտում article-date 19:14 23-11-2017

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների 2018թ. ֆինանսավորման հարցերը

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, որտեղ շարունակվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները: Քննարկմանը մասնակցել է ԱՀ ԱԺ պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Համատեղ նիստում քննարկվել են ներկայացված նախագծով տարածքային կառավարման մարմինների եկամուտներն ու ծախսերը: Ներկայացնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը՝ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ 2018թ. պետական բյուջեով նախատեսվում է 290մլն 945 դրամ: Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի տեղեկացմամբ 2018թ.-ին վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 161մլն 318 հազ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11մլն 236 հազար դրամով: Սամվել Հայրիյանի խոսքով՝ նվազումը պայմանավորված է վարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի ենթակայության փոփոխման հետ: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի հաղորդմամբ՝ վարչակազմի՝ 2018 թ. ծախսը կկազմի 122մլն դրամ, ինչը ևս 11 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված վարչակազմի սոցիալական բաժնի կարգավիճակի փոփոխությամբ: Մարտակերտի շրջանի վարչակազմին 2018թ.-ի բյուջեով հատկացվելիք գումարը, համաձայն վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի, կկազմի 156 մլն 386հազ: Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2018թ.-ին, վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի փոխանցմամբ, կկազմի 180մլն 524հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 224հազ դրամով: Շահումյանի շրջանի ղեկավար Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ, գալիք տարում շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 103մլն 373հազ դրամ: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ վարչակազմի պահպանման ծախսերը 2018թ.-ին կկազմեն 113մլն 67հազ դրամ: Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի փոխանցմամբ, շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 263մլն 407հազ: 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 24-ի համատեղ նիստում:

Նմանատիպ նյութեր