211652_close_icon
views-count5589 դիտում article-date 22:17 23-11-2017

Մոլդովայի Ֆալեշտ քաղաքում պղծել են Պուշկինի արձանը

Մոլդովայի Ֆալեշտ քաղաքի զբոսայգում պղծել են ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի արձանը՝ կտրելով արձանի գլուխը և վնասելով ուսերը, այս մասին տեղեկացնում է [url=https://korrespondent.net/world/3909769-v-moldove-oskvernyly-pamiatnyk-pushkynu]korrespondent.net[/url]-ը: Մոլդովայում ՌԴ դեսպանատունն այս առիթով [url=https://moldova.mid.ru/home?p_p_id=62_INSTANCE_dBpl2EekzQTP&p_p_lifecycle=0&p_p_state=normal&p_p_mode=view&p_p_col_id=column-3&p_p_col_count=1&_62_INSTANCE_dBpl2EekzQTP_struts_action=%2Fjournal_articles%2Fview&_62_INSTANCE_dBpl2EekzQTP_returnToFullPageURL=https%3A%2F%2Fmoldova.mid.ru%3A443%2Fhome%3Fp_p_id%3D62_INSTANCE_dBpl2EekzQTP%26p_p_lifecycle%3D0%26p_p_state%3Dnormal%26p_p_mode%3Dview%26p_p_col_id%3Dcolumn-3%26p_p_col_count%3D1&_62_INSTANCE_dBpl2EekzQTP_groupId=118515&_62_INSTANCE_dBpl2EekzQTP_articleId=25348396&_62_INSTANCE_dBpl2EekzQTP_version=1.1]հայտարարություն[/url] է տարածել, որտեղ դատապարտել է Պուշկինի արձանը պղծելն ու նշել, որ այդ արձանը խորհրդանշում էր ռուս-մոլդովական երկարամյա բարեկամությունը: Հայտարարություն տարածողների համար անհասկանալի է մնում, թե ինչ դրդապատճառներով են հանցագործներն առաջնորդվել և արդյոք նրանց այս քայլին մղել է մոլդովական որոշ քաղաքական շրջանակներում տարածված հակառուսական տրամադրություններ կրող անձանց հաճոյանալու ցանկությունը: Պաւշկինի արձանը պղծելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր