211652_close_icon
views-count9736 դիտում article-date 18:22 23-11-2017

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ալիևին կոչ է արել խուսափել նոր լարվածությունից

ՆԱՏՕ-ն մտահոգված է Արցախի հակամարտության առչությամբ և կոչ է անում խուսափել լարվածությունից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո, հայտնում է [url=https://ria.ru/world/20171123/1509421193.html]ria.ru[/url]-ն: «Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի խաղում»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին: Նա նշել է, որ դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և որախ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերսկսման առիթով: «Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել ընթանալ բանակցությունների միջոցով կարգավորման որոնումների ճանապարհով և խուսափել նոր լարվածությունից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր