211652_close_icon
views-count119350 դիտում article-date 15:14 23-11-2017

Արտակարգ ավտովթար Երևանում. մեկ այլ վարորդի մեղքով Hummer-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդին առաջինը օգնության են հասել «Բեկո» էլեկտրոնիկայի խանութի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ավտոմեքենան Լենինգրադյան փողոցում, ստեղծելով վթարային իրավիճակ, կտրել է 24-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Hummer մակնիշի 01 CR 707 .համարիշի ավտոմեքենայի վարորդի առջև: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Hummer-ի վարորդը, խույս տալով բախումից, կարողացել է շրջանցել վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, սակայն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ բախվելով գովազդային ցուցանակին: Hummer-ի վարորդին առաջինը օգնության են հասել «Բեկո» էլեկտրոնիկայի խանութի աշխատակիցները: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան դիմել է փախուստի ու եթե Hummer-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ բախվեր մարդատար ГАЗель-ին, քանի որ նրա առջևով ընթանում էր ГАЗель-ը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, իսկ բախման հետևանքով էլ «Սանիտեք» ընկերության աղբարկղը շպրտվել և վնասել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ВАЗ 2106 մակնիշի 84 PQ 444 համարանիշի, Mercedes մակնիշի 35 GԼ 809 համարանիշի ավտոմեքենաները: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Սամվել Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ միջոցառումեր՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր