211652_close_icon
views-count27348 դիտում article-date 10:12 23-11-2017

Արտաշավանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արտաշավանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Դիլիջանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Ապարան – Արագած, Սևան – Գավառ, Չարենցավան – Հրազդան, Սիսիան – Գորիս ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր