211652_close_icon
views-count8855 դիտում article-date 09:22 23-11-2017

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում կեսգիշերին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են Թուրքիայի հարավ-արևմուտքում, որոնց ուժգնությունը կազմել է 5 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Ուլա քաղաքից 19 կմ հեռավորության վրա՝ 10կմ խորությամբ: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր