211652_close_icon
views-count36351 դիտում article-date 22:40 22-11-2017

Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանը չի եղել վերջին հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը բացակայել է Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Նյուքասլի» հետ հանդիպմանը (4:1): «Երբ վնասվածք ունեցողներ չունենք, ապա որոշ օղակներում մենք շատ տարբերակներ ենք ունենում: Այժմ ես ունեմ Պոգբա, Ֆելայնի, Էրերա, Մատիչ ու Մաքտոմինի: Ենթադրում եմ, որ հաջորդ շաբաթ էլ կհարցնեք, թե ինչու այդ ֆուտբոլիստը չի խաղում: Միկին չխաղաց, քանի որ այդ խաղում մենք շատ տարբերակներ ունեինք: Ես որոշեցի խաղադաշտ մտցնել Ռեշֆորդին ու Մարսյալին միասին: Շաբաթներ շարունակ հարցնում էին. ինչո՞ւ նրանք միասին չեն խաղում: Այժմ պատկերը կրկնվում է Մխիթարյանի դեպքում: Պատասխանը շատ պարզ է. ես կարող եմ խաղադաշտ մտցնել 11 հոգու, քանի դեռ կանոնները չեն փոխվել:

Նմանատիպ նյութեր