211652_close_icon
views-count8337 դիտում article-date 22:30 22-11-2017

Իրանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում օգնել բոլորին. Հասան Ռուհանի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է սատար կանգնել բոլոր այն պետություններին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա ընդգծել է որ Թեհրանը առաջինն է արձագանքել Դամասկոսում ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու սիրիական իշխանությունների կոչերին։ «Մենք չափազանց լուրջ ենք տրամադրված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,-ասել է Իրանի նախագահը։ Վերջինիս խոսքով՝ Իրանի բոլոր ջանքերը հիմնված են տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա։ «Մեր ռազմավարությունը հիմնված է համագործակցության, այլ ոչ մրցունակության վրա»,-եզրափակել է խոսքը Իրանի նախագահը։

Նմանատիպ նյութեր