211652_close_icon
views-count10439 դիտում article-date 19:10 22-11-2017

ՀՀ վարչապետը և Իրանի նավթի փոխնախարարը կարևորել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի: Կարեն Կարապետյանը և Համիդ Ռեզա Արաղին կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր