211652_close_icon
views-count70443 դիտում article-date 18:53 22-11-2017

Ինչպիսին կլինեն Հայաստանում նոր թղթադրամները. ավելացել է 2 հազար դրամանոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018 թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։ Դրանք լինելու են 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000 և 50 000 արժեքով թղթադրամներ: Նահապետյանի խոսքով`1000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սևակի դիմանկարը, 2 000 դրամանոց թղթադրամին, որն առաջինն է դրվելու շրջանառության մեջ, լինելու է Տիգրան Պետրոսյանի պատկերը, 5 000-անոցին լինելու է Վիլյամ Սարոյանի պատկերը, 10 000 դրամանոցին՝ Կոմիտաս վարդապետինը, 20 000-անոցը կլինի Այվազովսկու պատկերով, իսկ 50 000 դրամանոց թղթադրամին կլինի Գրիգոր Լուսավորչի նկարը՝ արված անհայտ նկարչի կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր