211652_close_icon
views-count7780 դիտում article-date 18:47 22-11-2017

«Ուիգանի» խաղացողը գոլ է խփել ու փոխարինվել, որպեսզի հասցնի կնոջ ծննդաբերությանը

«Ուիգանի» կիսապաշտպան Ռայան Կոլկլաֆը Անգլիայի առաջնության 1-ին լիգայի 12-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Դոնկաստերի» հետ խաղում (3:0): 22-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման 60-րդ րոպեին, գրեթե անմիջապես երկրորդ գոլը խփելուց հետո: Դրանից հետո նա շտապել է ծննդատուն, որտեղ կինը ծննդաբերելիս է եղել: Կոլկլաֆը ճիշտ ժամանակին է հասել ծննդատուն, որտեղ կինը երկրորդ զավակն է ունեցել: Ֆուտբոլիստը հրապարակել է նորածին երեխայի հետ լուսանկարը, ընդ որում, ծննդատուն շտապելիս նա չի հասցրել փոխել մարզաշապիկը:

Նմանատիպ նյութեր