211652_close_icon
views-count9047 դիտում article-date 19:28 22-11-2017

«Գազպրոմ»-ը կրկին գազ կմատակարարի Ադրբեջանին

Ռուսական «Գազպրոմ» և Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջան գազի մատակարարումը վերականգնելու շուրջ։ Այդ մասին հաղորդում է TASS գործակալությունը հղում անելով «Գազպրոմ»-ին։ Պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 21-ին, Մոսկվայում։ Մատակարարման գործընթացը սկսվել է այսօր՝ նոյեմբերի 22-ին։ Պայմանագրի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանին մատակարարել 1.6 մլրդ խմ գազ։ Նշենք, որ Ադրբեջանւըդադարեցրել էր ռուսական գազի գնումը «Շահդենիզ» հանքավայրից բացումից ու շահագործումից հետո։

Նմանատիպ նյութեր