211652_close_icon
views-count2824 դիտում article-date 17:28 22-11-2017

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրին

Բրյուսելում կայացել է Ռոբերտ Շումանի ինտիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի Եվրոպական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող ուսումնական դասընթացի երկրորդ փուլը, որտեղ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելոռուսի 15 ներկայացուցիչների հետ միասին, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության պատվիրակ Հայկ Սաֆարյանը: Բրյուսելյան դասընթացի հիմնական նպատակն էր գործնականորեն հասկանալ Եվրոպական միության մարմինների կառուցվածքը, գործառնման մեխանիզմները և ուղղությունները: Ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելել են Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության տնտեսական և սոցիալական կոմիտե, Մարտենսի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպական միության խորհուրդ և Եվրոպական հանձնաժողով, որտեղ վերջիններիս ներկայացվել է ԵԺԿ քաղաքական ընտանիքը, Եվրոպական միության ներկա և ապագա մարտահրավերները, Եվրոպական միության համագործակցությունը և հնարավոր աջակցությունը արևելյան գործընկերության երկրներին: Ինչպես նշում է դասընթացի մասնակից Հայկ Սաֆարյանը, ծրագիրը կարևորում էր սերունդների երկխոսությունը և հատկապես շեշտադրում Եվրամիության արժեհամակարգը և աջակենտրոն գաղափարախոսությունը»: Բրյուսելյան դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան հիմնախնդիրներին` ներկայացնելով Եվրոպական միության կողմից իրականացված բարոփխումները: [img]http://st0.shamshyan.com/editor/0213526001511357127765125.png[/img]

Նմանատիպ նյութեր