211652_close_icon
views-count1867 դիտում article-date 16:44 22-11-2017

Արցախի 2018թ.-ի բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը: Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին: Նիստին մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Նոյեմբերի 23-ին 2018թ. պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: [b]ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր