211652_close_icon
views-count5615 դիտում article-date 13:08 22-11-2017

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանն ազատ է արձակվել. NEWS.am

Դատարանը չի բավարարել ՀՔԾ քննիչի կողմից փաստաբան Վաղինակ Աթոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: NEWS.am-ի տեղեկություններով՝ Աթոյանը նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք: Ընդ որում՝ կաշառք ստանալու գործընթացն առանց խոչընդոտների եւ բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վ. Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի եւ վերջինի քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/422300.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր