211652_close_icon
views-count3712 դիտում article-date 11:59 22-11-2017

Նախագահը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75 ամյակի առթիվ։ Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության գործում: Արցախի մասին նրա հնչեցրած արտահայտությունը վաղուց մեզ համար դարձել է թևավոր խոսք ու կարգախոս. «Սա Հայաստան է և վերջ»: Այս կարճ բանաձևի մեջ խտացված են Լեոնիդ Ազգալդյանի՝ ճշմարիտ հայրենասերի, լուրջ գիտնականի և տաղանդավոր կազմակերպչի ողջ գաղափարախոսությունն ու դիրքորոշումը, նրա իմաստալից կյանքի և իմաստավոր անմահության ողջ ուղին»:

Նմանատիպ նյութեր