8151 դիտում
13:03 22-11-2017
Նորակառույց մաքսակետերում արդյունավետ մաքսային հսկողություն է իրականացվում. հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում: Դեղորայքի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվել է Բավրայի մաքսակետում՝ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության և մաքսակետի աշխատակիցների համագործակցության արդյունքում. վրացական կապարակնիքով կնքված 17 կգ ընդհանուր քաշով դեղորայքը քաղաքացին թաքցրել է բեռնախցիկում հատուկ պատրաստված թաքստոցում:
Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ ընթացիկ տարում գերակշռել են նաև տարբեր տեսակի հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. մաքսային հսկողությունը շրջանցելու հիմնական թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին: Իսկ անօրինական ճանապարհով ոչ հոգեմետ դեղամիջոցների ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Բագրատաշենի անցակետում: Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մաքսային հսկողությունն այլ հարթակ է տեղափոխվել:
Արդիական ենթակառուցվածքների և նորագույն սարքավորումների ներդրմամբ նորակառույց մաքսակետերում հսկողական միջոցառումներն առավել արդյունավետ, բայց, միևնույն ժամանակ, աննկատ են դարձել՝ բացառելով գործառույթների կրկնությունը:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
16:20 20-02-2017
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել. հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո