211652_close_icon
views-count3842 դիտում article-date 21:27 21-11-2017

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական տվեց

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն իմփիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ երկրի խորհրդարանի որոշումից հետո հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին քիչ առաջ հայտնել է խորհրդարանի խոսնակ Ջեյկոբ Մուդենդան, հայտնել է Herald պարբերականը։ Այսպիսով, Մուգաբեն որոշեց չսպասել 24 ժամվան, որը խորհրդարանը ներկայացրել էր, որպեսզի նա նախագահի լիազորությունները վայր դներ։ Նիստն ընդհատվել է, և խոսնակը կարդացել է պաշտոնից հեռանալու մասին Մուգաբեի հայտարարությունը։ Իսկ Մուդենդան խորհուրդ է տվել, որպեսզի նոյեմբերի 22-ին արդեն հայտնի լինի նոր նախագահի անունը։ Հիշեցնենք, որ երկրի իշխող «Զիմբաբվեական աֆրիկյան ազգային միություն-հայրենակցական ճակատ» կուսակցությունը իմփիչմենթի գործընթաց որոշեց սկսել այն բանից հետո, երբ Մուգաբեն հայտարարեց, որ ինքնակամ չի լքի նախագահի աթոռը։ Նախորդ շաբաթ երկրի զինվորականությունը իր վերահսկողության տակ էր վերցրել մայրաքաղաք Հարարեում գտնվող պետական հեռուստատեսությունը և նախագահի նստավայրը, իսկ նրան տնային կալանքի տակ էր պահում։ Մուգաբեն 1980 թվականի ապրիլին դարձել է Զիմբաբվեի վարչապետը, իսկ 1987 թվականի վերջին օրը նա ընտրվել է նախագահ ու շարունակել ղեկավարել երկիրը մինչև այսօր։

Նմանատիպ նյութեր