211652_close_icon
views-count1609 դիտում article-date 20:33 21-11-2017

Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ամեն տարի հայտարարվող «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթին, որի շրջանակում առանձնակի կարևորվում են յուրօրինակ և հետաքրքրական լուծումներ առաջարկող աշխատանքներն ինչպես մասնավորի, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից: «Մեր կողմից Ամանորի տոներին ընդառաջ «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ: Սա լավ առիթ է խրախուսելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ևս միանան քաղաքի Ամանորի տոնական ձևավորմանը՝ լրացուցիչ տոնական տեսք հաղորդելով մեր Երևանին»,-նշել է քաղաքապետը: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է այս տարի ևս անցկացնել մրցույթը և ապահովել վարչական շրջանների, տնտեսվարողների կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր