211652_close_icon
views-count2303 դիտում article-date 23:27 21-11-2017

Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը»

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերի կազմակերպմանը, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին հատուկ տոնական ծրագիր մշակել: «Երևանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Եվ մենք զբոսաշրջիկների համար Երևանը պետք է հետաքրքիր դարձնենք նաև ձմռանը: Տուրիզմի բաժինն այստեղ մեծ անելիք ունի, հարկավոր է նոր ծրագրեր մշակել: Միաժամանակ անհրաժեշտ է ակտիվորեն համագործակցել Երևանի զբոսաշրջային ոլորտի հետ և հասանելի դարձնել ամբողջական տեղեկատվությունը, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները մեր քաղաքի հյուրերին կարողանան իրազեկել տոնական միջոցառումների, գործող թանգարանների մասին և կարողանան Ամանորին զբոսաշրջային խմբեր ուղղորդել դեպի Երևան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր