211652_close_icon
views-count14120 դիտում article-date 19:02 21-11-2017

Տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է ուղեծրից Հայաստանի հերթական եզակի լուսանկարը

«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց օդաչու Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/sergeyiss/photos/a.870051263070998.1073741828.870038506405607/1513834745359310/?type=3&theater]էջում [/url]հրապարակել է Հայաստանից Սևանի հերթական բացառիկ գեղեցիկ լուսանկարը՝ արված տիեզերքից: «Սևանա լիճը Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լիճն է և Եվրասիայի ամենախոշոր քաղցրահամ բարձրլեռնային լճերից մեկը: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա»,- գրել է նա: Նշենք, որ նախկինում տիեզերագնացը հրապարակել էր տիեզերքից կատարված Երևանի եզակի լուսանկարները:

Նմանատիպ նյութեր