211652_close_icon
views-count2662 դիտում article-date 20:25 21-11-2017

Ժիրինովսկին կմասնակցի 2018թ-ի նախագահական ընտրություններին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը միաձայն որոշել է 2018 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու թեկնածությունը։ Այդ մասին հաղորդում է Interfаx գործակալությունը՝ հղում անելով կուսակցության փոխխոսնակ Իգոր Լեբեդևին։ Նա նշել է, որ որոշումը կայացվել է համատեղ նիստի ժամաակ։ Նշենք, որ Վ. Ժիրինովսկին մի քանի անգամ մասնակցել է ՌԴ նախագահական ընտրություններին՝ 1991, 1996, 2000, 2008 և 2012 թվականներին և ոչ մի անգամ 9.35 %-ից ավելի ձայն չի հավաքել։

Նմանատիպ նյութեր