211652_close_icon
views-count6038 դիտում article-date 22:35 21-11-2017

Երևանում անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու նպատակով հսկողությունը կխստացվի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառանալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և ակտիվացնել իրազեկման աշխատանքները: «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու այս խնդրին: Օրենքի սահմաններում քայլեր են ձեռնարկվել ինչպես անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու, այնպես էլ իրավախախտ տնտեսվարողներին տուգանելու ուղղությամբ: Թեև աշխատանքները կրում են շարունակական բնույթ, բայց կարծես թե դրանք բավարար չեն և հարկավոր է ուժեղացնել հոսկողությունն ու իրազեկման աշխատանքներն այս ուղղությամբ: Ըստ այդմ, քաղաքային ոստիկանության հետ ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ կազմակերպելով շրջայցեր համապատասխան օբյեկտներ: Մեկ անգամ ևս զգուշացրեք տնտեսվարողներին, որ օրենքը խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր