211652_close_icon
views-count7271 դիտում article-date 15:23 21-11-2017

Գվարդիոլան մամլո ասուլիսին դեղին ժապավեն է կապել՝ ի զորակցություն կատալոնական քաղբանտարկյալների

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ հրապարակավ իր աջակցությունն է հայտնել իսպանական քաղբանտարկյալներին: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդի» հետո խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Գվարդիոլան իր հագուստին դեղին ժապավեն էր ամրացրել: Կատալոնացին լրագրողներին պարզաբանել է, որ դա արել է ի զորակցություն Ժորդի Կուիշարտայի և Ժորդի Սանչեսի, որոնց կալանավորել են Կատալոնիայի անկախության գործընթացին աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր