211652_close_icon
views-count3057 դիտում article-date 15:38 21-11-2017

Նոր դիմում ԿԸՀ-ին՝ ստորագրահավաք սկսելու խնդրով. Պարույր Հայրիկյանը շարունակում է հացադուլը. Ա1+

Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլը շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Հաղորդում է Այտնում [url=https://www.youtube.com/watch?v=et75OTYJf9I]Ա1+[/url]-ը: Հիշեցնենք, որ երեկ նա հացադուլ էր սկսել, ԿԸՀ-ից պահանջելով տրամադրել սահմանադրական հանրաքվե իրականացնելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու պաշտոնական ձևաթղթեր։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ սահմանադրական հանրաքվե իրականացնելու իրավունքը նոր սահմանադրությամբ ուժի մեջ կմտնի միայն ապրիլից հետո՝ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո միայն։ Սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համարում է, որ իրենք ունեն իրավունք այսօրվանից սկսելու հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ ստորագրահավաքի նախաձեռնումը։ Երեկ նա կրկին մեկնաբանված և լրացված դիմում ներկայացրեց ԿԸՀ, սակայն այսօր ևս նրա դիմումը մերժվեց. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ որպես քաղաքացիների նախաձեռնության իրավունքի իրականացման իրավական գործընթաց՝ քաղաքացիներից ստորագրահավաք կազմակերպելու ինստիտուտ առկա չէ, ուստի և առկա չէ և չէին էլ կարող լինել մշակված պաշտոնաթերթեր»։ Այսօր Պարույր Հայրիկյանը մեկ այլ դիմում ներկայացրեց ԿԸՀ. «Խնդրում եմ, Ձեր ղեկավարած կառույցում, հաշվի առնելով նախադեպերը, քննել և պաշտոնական գրությամբ ինձ՝ 200 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործի նախաձեռնողիս, տեղեկացնել, արդյոք քաղաքացիների արձանագրության համար բավարար կլինի նշումը նրանց անվան, ազգանվան, անձնագրի համարի և ստորագրության։ Եթե այլ տվյալներ նույնպես պետք կլինի գրանցել, խնդրում ենք մեզ տեղեկացնել»։ Վաղն առավոտյան ԱԻՄ առաջնորդը կրկին կլինի ԿԸՀ շենքի մոտ՝ իր դիմումի պատասխանը ստանալու ակնկալիքով։ Ի դեպ, այսօր Պարոն Հայրիկյանը իր հեղինակած գրքերից մի քանիսը, որոնք վերաբերում էին ժողովրդավարությանն ու մարդու իրավունքին, նվիրեց ԿԸՀ գրադարանին։

Նմանատիպ նյութեր