211652_close_icon
views-count5810 դիտում article-date 13:55 21-11-2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը

Պալմա դե Մալյորկայում կայացավ ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլի 5-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ: Տուրի մյուս բոլոր 8 պարտիաները ևս ավարտվեցին հաշտությամբ: 5-րդ տուրից հեոտ Արոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան և Դմիտրի Յակովենկոն, վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-7-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Պյոտր Սվիդլերը: Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին: «Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

Նմանատիպ նյութեր