211652_close_icon
views-count5739 դիտում article-date 14:00 21-11-2017

ՌԴ-ն շարունակելու է աջակցել Արցախի հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը. Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարները: Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասուլիսում այս մասին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- ընդգծեց Լավրովը: Նա հավելեց, որ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:

Նմանատիպ նյութեր