211652_close_icon
views-count8178 դիտում article-date 15:12 21-11-2017

Ջավախքում ապօրինի անտառահատման դեպքեր են գրանցվել

Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները Սամցխե-Ջավախքի շրջանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի ծառահատումների դեպքեր են արձանագրել: Գերաններ և տախտակներ են առգրավվել Բորջոմիում, Ախալցիխեում, Նինոծմինդայում, Ասպինձայում: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/ջավախքում-ապօրինի-անտառահատման-դեպ/]aliq.ge[/url]-ն: Անտառահատումների գործով 11 մեղադրյալ կա: Հայտնաբերված և առգրավված փայտանյութն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործ է հարուցվել՝ ծառերի և թփերի ապօրինի հատման հոդվածով, որը պատժվում է տուգանքով, մինչև մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներով կամ մինչև մեկ տարվա ազատազրկմամբ: Ըստ ոստիկանության՝ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին այս շրջանում ապօրինի ծառահատումների 161 դեպք է գրանցվել:

Նմանատիպ նյութեր