211652_close_icon
views-count8903 դիտում article-date 15:00 21-11-2017

Արևմտահայերենի պահպանության հարցը քննարկել է Վաշինգտոնում

Վաշինգտոնում Հայագիտական ընկերակցության կազմակերպած հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արևմտահայերենի պահպանման հեռանկարները: Տեղեկացնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4127029.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արևմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ և ամենակարևորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արևմտահայերեն սովորել. «Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, և կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»: Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է: «ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արևմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի և այլն»,- Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթած հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արևելահայերենը:- «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց և այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արևելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»: Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարևոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ և՛ արևելահայերենը, և՛ արևմտահայերենը:

Նմանատիպ նյութեր