211652_close_icon
views-count4749 դիտում article-date 12:48 21-11-2017

Արցախի խնդրի կարգավորման գործում իմ դերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին աջակցելն է. Թոմաս Գրեմինգեր

ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է Արցախի հակամարտությանը, հայտարարել է ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը [url=https://www.rbc.ru/interview/politics/21/11/2017/5a0da9079a7947fceac105d4]rbk.ruРБК[/url]-ին տված հարցազրույցում: «Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին»,- ասել է Գրեմինգերը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն ունի հատուկ գործիք՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորած առաքելությունը, որի աշխատակիցներն ուշադիր հետևում են շփման գծում տիրող իրավիճակին: «Մեր անհանգստությունն էին առաջացրել ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկման դեպքերը: Իմ դերը որպես գլխավոր քարտուղար աջակցություն տրամադրելն է Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնց ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր