211652_close_icon
views-count2449 դիտում article-date 17:30 21-11-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 20-ից 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է խարդախության 14, գողության 8, հարկերից խոսափելու 2, անձի առևանգման, յուրացման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և կողոպուտի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր