211652_close_icon
views-count89240 դիտում article-date 23:19 20-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը Կասկադի աստիճանների վրա դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ, դեպքի վայր է ժամանել տարածքի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Արսեն Գեղամյանի որոշմամբ հարցուվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հոդվածով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23։50-ի սահմաններում, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երևանի բնակչուհի՝ 24-ամյա Մարիամ Մ.-ի Samsung 5S Mini տեսակի բջջային հեռախոսը, իսկ հետո դիմել է փախուստի։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Ա. Գեղամյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ճիվաղին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր