211652_close_icon
views-count3174 դիտում article-date 20:35 20-11-2017

Ռուսաստանը սպասում է Սիրիայում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակմանը ՄԱԿ ԱԽ-ի արձագանքին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ՌԴ դեսպանատան վրա կատարված հերթական հարձակումը սադրանք է և չի ազդի Սիրիայում ահաբեկչական օջախը ոչնչացնելու Մոսկվայի վճռականության վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Հայտարարության մեջ ռուսական կողմը հույս է հայտնում նաև, որ ՌԴ-ի գործընկերները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում համապատասխան արձագանք ու գնահատական կտան տեղի ունեցածին։ Նշենք, որ շենքը գնդակոծվել է այսօր առավոտյան։ «Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս ունի, որ սիրիական հակամարտության հարցում ՄԱԿ ԱԽ-ում ակտիվորություն ցուցաբերող արևմտյան գործընկերները քաջություն կունենան, որպեսզի չլռեն, այլ համապատասխան գնահատական տան միջադեպին, երբ վտանգի տակ է հայտնվել ռուս դիվանագետների կյանքը»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր