211652_close_icon
views-count2808 դիտում article-date 22:52 20-11-2017

Ամփոփվել է Երևանում անցկացված աշնանային ծառատունկը, տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ամփոփվել է աշնանային ծառատունկը, որի շրջանակում մայրաքաղաքի բակերի, այգիների ու պուրակների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքների ոռոգելի հատվածներում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տնկված ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Ընդհանուր առմամբ աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր