211652_close_icon
views-count2619 դիտում article-date 21:34 20-11-2017

ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու Ինոք Փեննի-Լային հյուրընկալվել է ՀՀ ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու (Հայաստանի և Բելառուս) Ինոք Փեննի-Լային: Ճանաչողական այցի շրջանակում Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ համակարգի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադարձավ առանձին ստորաբաժանումների աշխատանքին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպման և հնարավոր համագործակցության հետ կապված այլ հարցեր: Ի. Փեննի-Լային հույս հայտնեց, որ առաջիկա հանդիպումները երկուստեք արդյունավետ կլինեն՝ ընդլայնելով և ամրացնելով համագործակցության նոր փուլը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր