211652_close_icon
views-count10630 դիտում article-date 18:44 20-11-2017

ՊԵԿ-ը պարզաբանել է հիպոթեքային վարկի տոկոսների չափով վճարված եկամտահարկի վերադարձման մասին շրջանառվող լուրերը

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին շրջանառվող լուրերի առնչությամբ, որում ասվում է. «Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները: Տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ թվում՝ պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում) առկայության դեպքում քաղաքացիները օգտվել են ու շարունակելու են օգտվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված իրավունքից»։

Նմանատիպ նյութեր