211652_close_icon
views-count8177 դիտում article-date 18:24 20-11-2017

Արսեն Վենգեր. «Մանչեսթեր Սիթին» այլ մոլորակից է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» խաղն այս մրցաշրջանում: ««Մանչեսթեր Սիթին»՝ դա թիմ է այլ մոլորակից, եթե դատելու լինենք արդյունքներով: Ահա թե ինչու էի ես զայրացած երկու շաբաթ առաջ՝ նրանց հետ խաղից (1:3) հետո: Քանի որ նրանց պետք չէր մրցավարի օգնությունը», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր