211652_close_icon
views-count4492 դիտում article-date 18:31 20-11-2017

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի հանձնակատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծեց, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցելությունները իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանձնակատար Գոպինը ընդգծեց, որ Չինաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մի շարք բնագավառներում հայ-չինական համագործակցությանը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին։ Հանդիպմանը կարևորվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Չեն Գոպինի այցելությունը նոր խթան կհաղորդի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հայ-չինական համագործակությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր