211652_close_icon
views-count13110 դիտում article-date 18:08 20-11-2017

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես նշվեց Երեխաների համաշխարհային տոնը. մանկապարտեզների սաները եղան Ալավերդու արհեստագործական ուսումնարանում և քաղաքապետարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես նշվեց Երեխաների համաշխարհային տոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի սաները այցելեցին Ալավերդու արհեստագործական ուսումնարան, որտեղ շրջեցին ուսումնարանի լսարաններում և ծանոթացան արհեստներին, այնուհետև կազմակերպվեց մուլտֆիլմի դիտում: Էքսկուրսիայի ավարտին երեխաներին հյուրասիրեցին քաղցրավենիքով: Մանկապարտեզի մեկ այլ խումբն այցելեց քաղաքապետարան, որտեղ երեխաները հանդիպեցին նորընտրիր քացաքապետին՝ Սասուն Խեչումյանին և ծանոթացան քաղաքապետարանի աշխատանքին: Ալավերդու թիվ 1 մանկապարտեզում էլ երեխաները երգ ու պարով և կավճանկարչությամբ նշեցին տոնը: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր