211652_close_icon
views-count2337 դիտում article-date 17:02 20-11-2017

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ավարտվել է գերատեսչական վերապատրաստման առաջին փորձնական դասընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀ-ում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ավարտն ազդադարող միջոցառումը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած և ՊԱՀՀ-ի կրթական ծրագրի շրջանակներում անցկացված առաջին այս դասընթացի նպատակն էր ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտությունների արգասիքների հիման վրա կրթության իրականացմամբ: Չորսշաբաթյա դասընթացին՝ որպես ունկնդիրներ, մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Դասախոսություններով հանդես են եկել պաշտպանական-անվտանգային ոլորտի մասնագետներ, դասախոսներ՝ ԵՊՀ-ից և Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև անկախ փորձագետներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը սույն վերապատրաստման դասընթացն իրականացրել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ գործակցությամբ մշակված ժամանակակից գիտակրթական մեթոդաբանությամբ և ավարտել է ռազմավարական խաղի կազմակերպմամբ: Դասընթացի ավարտն ազդարարող հանդիսավոր միջոցառման ընթացքում դասընթացի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր