211652_close_icon
views-count4682 դիտում article-date 16:48 20-11-2017

Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա էր մեկնել՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 18-ին ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ «Հաղորդակցման լեզուն՝ երաժշտություն» խորագրով համերգին, որը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում: Համերգը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում երկու երկրների մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան եւ «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Էդուարդ Թոփչյանի եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր