211652_close_icon
views-count2803 դիտում article-date 13:28 20-11-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Նոյեմբերի 20-ին, ժամը 07:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին իր բնակարանում ընկել է և չի կարողանում մոտենալ բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 20-ին, ժամը 05:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է հատակին. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 20-ին, ժամը 05:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Մեծ պողոտայի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5–րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր