211652_close_icon
views-count12714 դիտում article-date 13:15 20-11-2017

ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են 50-ամյա Արթուր Մելիքյանի վարած ВАЗ -2107-ը և 38-ամյա Վյաչեսլավ Շամպարով)ի վարած LADA Priora մակնիշի ավտոմեքենաները: [b]Վարորդները և[/b] LADA Priora մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ [b]59-ամյա Մայա Շամպարովան[/b] տեղում զոհվել են, իսկ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 49-ամյա Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր