211652_close_icon
views-count4171 դիտում article-date 10:43 20-11-2017

Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ: ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: Վերջինը պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը:

Նմանատիպ նյութեր