211652_close_icon
views-count3364 դիտում article-date 13:08 20-11-2017

Պակիստանում խոշոր ավտովթար զոհ է դարձել 17 հոգի

Պակիստանի Հայրպուր քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Geo TV-ն: Աղբյուրը նշում է, որ ավտոճանապարհին ածուխով բարձված բեռնատարի վարորդը փորձել է վազանց կատարել մարդատար ավտոբուսին, սակայն դա նրան չի հաջողվել: Բեռնատարը շրջվել և ընկել է ավտոբուսի վրա, ինչի հետևանքով առնվազն 17 ուղևոր տեղում մահացել է, իսկ ևս 5-ը հոսպիտալացվել: Վթարի փաստով հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր