211652_close_icon
views-count5078 դիտում article-date 23:36 19-11-2017

Առաջին անգամ Վատիկանի Սիքստինյան կապելայում կին է երգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի Չեչիլյա Բարտոլին դարձել է առաջին կինը, որը Վատիկանում պապական Սիքստինյան կապելայում երգելու պատվին է արժանացել: Իտալուհի մեցո-սոպրանոն՝ Սիքստինյան կապելայի պապական երգչախմբի հետ միասին բացել է ծննդյան տոների համերգների շարքը: Բարտոլին կատարել է 12-13-րդ դարերի ֆրանսիացի կոմպոզիտոր Պերոտինի կոնդուկտը (լատիներեն լեզվով միջնադարյան երգ՝ հոգևոր թեմայով) Նշենք, որ ավանդաբար կանայք Սիքստինյան կապելայում հանդես չեն գալիս, քանի որ նրա երգացանկում ընդգրկված է Վերածննդի դարաշրջանի կոմպոզիտորների հոգևոր երաժշտությունը, որը ենթադրում է բացառապես տղամարդկանց և մանկական ձայներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր