211652_close_icon
views-count10775 դիտում article-date 23:12 19-11-2017

Անկարայում արգելել են ԼԳԲՏ միջոցառումները, Գերմանիայի դեսպանատունը ծիածանի դրոշ է պարզել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի իշխանությունները արգելել են ԼԳԲՏ հանրության միջոցառումները, այդ թվում՝ կինոփառատոնը: Այն կազմակերպել էին Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ, որը՝ ի նշան բողոքի, ծիածանի դրոշ է պարզել, որը համարվում է ԼԳՏԲ-ի խորհրդանիշը: Նման սահմանափակումները քաղաքային իշխանությունները հիմնավորել են անվտանգության նկատառումներով և հնարավոր սադրանքներով: Արգելվել են բոոլոր հասարակական նախագծերը՝ ներառյալ թատերական բեմադրություները, ֆիլմերի ցուցադրությունն ու ցուցահանդեսները: Նշենք, որ Ստամբուլում արդեն երկու տարի արգելում են գեյ-շքերթները: Ի տարբերություն մահմեդական երկրների մեծամասության, Թուրքիայում հոմոսեքսուալիզմը հանցագործություն չի համարվում: Սակայն միասեռականության հանդեպ հանրության բացասական վերաբերմունքը մեծ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր